Կառավարության որոշումներ

31 Հունվարի 2013, 68 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը հաստատելու մասին» N 2302-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 7-րդ կետի «ա» ենթակետը «գործունեության տեսակը,» բառերից հետո լրացնել «հայտատուի պետական գրանցման համարը,» բառերով.
2) լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը «(գտնվելու վայրի հասցեն, հեռախոսահամարը)» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«______________________________»:
(պետական գրանցման համարը)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: