31 Հունվարի 2013, 71 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2071-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 13-րդ կետի «ա» ենթակետը`
ա. «գտնվելու և գործունեության իրականացման վայրերը» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«պետական գրանցման համարը.»,
բ. «բնակության ու գործունեության իրականացման վայրերը» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«պետական հաշվառման համարը.».
2) 13-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն.».
3) N 1 ձևը «(հեռախոսահամարը)» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«__________________________________________________________________»:
(պետական գրանցման համարը կամ պետական հաշվառման համարը)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: