31 Հունվարի 2013, 63 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1256-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի «Դավիթ Ստեփանյանին և Սամվել Կարապետյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1256-Ա որոշման 1-ին կետում «2012 թվականի աշնանային զորակոչը» բառերը փոխարինել «2013 թվականի գարնանային զորակոչը» բառերով: