Կառավարության որոշումներ

24 Հունվարի 2013, 47 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ Արշակունյաց պողոտայի N 28 շինությանը հարակից տարածքում 3396.0 քառ. մետր մակերես և 36371160.0 դրամ արժեք ունեցող հողամասը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերելուն։
2. Սահմանել, որ հողամասը կարող է օգտագործվել բարեգործական նպատակով` բացառապես Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ և մշակութային կենտրոն կառուցելու նպատակով և այն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին։