Կառավարության որոշումներ

24 Հունվարի 2013, 49 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի «ա» ենթակետը «տեղեկատվություն,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ սոցիալական քարտի համարը, հայտատուի պետական հաշվառման համարը, միջուկային նյութերի անվանումները, քանակը, տեսակը, ֆիզիկական ձևը և քիմիական բաղադրությունը, փաթեթավորումը, տրանսպորտային միջոցը, ներմուծման կամ արտահանման նպատակը, ներմուծման դեպքում` առաքողի անվանումը, գտնվելու, ինչպես նաև հետագա օգտագործման վայրերը, արտահանման դեպքում` ստացողի անվանումը, գտնվելու, ինչպես նաև հետագա օգտագործման վայրերը, ստացման կամ առաքման նախատեսվող ժամկետները, տրանսպորտային միջոցը:».
3) որոշման NN 2 և 3 հավելվածների ձևերը «անհատ ձեռնարկատիրոջ» բառերից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: