Կառավարության որոշումներ

16 Հունվարի 2013, 41 - Ա

«ԵՐԵՎԱՆ ԻՄ ՍԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից տարածքում 1005.0 քառ. մետր մակերեսով, 401.000.000 դրամ արժեք ունեցող հողամասը «Երևան իմ սեր» հիմնադրամին նվիրաբերելուն՝ բարեգործական ծրագրի իրականացման նպատակով` որպես պետություն-մասնավոր համագործակցություն։
2. Սահմանել, որ հողամասը կարող է օգտագործվել Հայաuտանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 17-ի N Մ-490-Ա որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրի շրջանակներում, Երևանի ճարտարապետությանը համահունչ երեք ցածրահարկ շենքերի կառուցման նպատակով և դրանք իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Երևան իմ սեր» հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն «Երևան իմ սեր» հիմնադրամի միջոցների հաշվին։