10 Հունվարի 2013, 18 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1283-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի «Հանրապետական գործադիր մարմինների կողմից բարդ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգերով տրվող լիցենզիաներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 1283-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման վերնագիրը «ներկայացնելու» բառից հետո լրացնել «ինչպես նաև լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի».
3) որոշումը լրացնել նոր N 5 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: