Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2012, 1682 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 2-րդ, 34-րդ, 35-րդ, 48-րդ և 49-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանք-ների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ որոշման N 1 հավելվածի 18-րդ կետով նախատեսված փորձաքննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող հատկացումների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` 3-ամսյա ժամկետում հաստատել որոշման N 1 հավելվածի 18-րդ կետով նախատեսված փորձաքննությունների անցկացման կարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված