10 Հունվարի 2013, 19 - Ն
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ, ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել փաստաթղթերն արժևորելու, ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը` համաձայն հավելվածի։
2. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքային ենթակայության գրադարաններում առկա գրադարանային փաստաթղթերը սույն որոշմամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի ազգային գրադարան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: