Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2013, 16 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ու Հայաստանի Հանրապետության միջև կնքված N 7854-AM վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրով (ՊՀԱԾ II) ձեռք բերված՝
1) սարքավորումները՝ համաձայն N 1 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
2) սարքավորումները և գույքը` համաձայն N 2 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ» պետական հիմնարկին.
3) անխափան սնուցման սարքերը՝ համաձայն N 3 հավելվածի, ամրացնել համապատասխան պետական և համայնքային կառավարչական հիմնարկներին:
4) անխափան սնուցման սարքերը` համաձայն N 4 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ պետական կառավարչական հիմնարկներին ամրացվող գույքի հանձնման- ընդունման աշխատանքների կատարումը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող համապատասխան մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել իրենց կողմից հիմնադրված պետական և համայնքային կառավարչական հիմնարկներին սույն որոշմամբ ամրացվող գույքի հանձնման- ընդունման աշխատանքների կատարումը:

Հավելված