Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2013, 10 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ոշ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 3-րդ կետի «ա» ենթակետը «վայրերը» բառից հետո լրացնել «և հայտատուի պետական գրանցման համարը» բառերով.
2) 5-րդ կետի «ա» ենթակետը «վայրերը» բառից հետո լրացնել «և հայտատուի պետական գրանցման համարը» բառերով.
3) N N 3 և 5 ձևերում «Հայտատուի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը» բառերը փոխարինել «Հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և հայտատուի պետական գրանցման համարը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: