Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2013, 3 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 14-րդ, 32-րդ և 33 րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) N 1 հավելվածի`
ա. 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կենuաթոշակ նշանակելը, վերահաշվարկելը, կենuաթոշակի տեuակ փոխելը մերժելու և կենuաթոշակ վճարելը դադարեցնելու որոշումը ձևակերպում է համապատաuխան կարգադրությամբ, որը կարվում է կենuաթոշակի գործին:»,
բ. 64.3-րդ և 64.4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) N 2 հավելվածի`
ա. 11-րդ կետի «սույն կետում» բառերը փոխարինել «սույն կանոնների 9 րդ և 10-րդ կետերում» բառերով.
բ. 22-րդ կետից հանել «հրամանի համարը,» բառերը.
3) N 6 հավելվածի 2-րդ սյունակի 1-ին կետը «հանրակրթական դպրոց,» բառերից հետո լրացնել «պետական վարժարան,» բառերով.
4) N 8 հավելվածի 21-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով.
5) N 9 հավելվածի 20-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: