Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2012, 1663 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ՝ հիմնարկ) հաշվեկշռում հաշվառված 210,018.05 հազ. դրամ արժողությամբ պետական uեփականություն հանդիuացող գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, uեփականության իրավունքով հանձնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):
2. Հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գտնվող Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1,961.6 քառ. մետր մակերեսով շենքերն ու շինությունները և 16 հեկտար հողամասը, ինչպես նաև Սևան քաղաքի Երևանյան խճուղի N 48 (Սևան քաղաքում, Հրազդան գետի սկզբում, ջրընդունման և ձկնապաշտպան կառույց) հասցեում գտնվող հանգստյան տան 3,286.63 քառ. մետր մակերեսով շենքերն ու շինությունները և 2.85 հեկտար հողամասը` ընդամենը 672,935.2 հազ. դրամ արժողությամբ՝ համաձայն N 2 հավելվածի, անհատույց oգտագործման իրավունքով ամրացնել կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատաuխան օգտագործելու համար:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ uահմանված կարգով ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հավելված1

Հավելված2