Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1669 - Ա

ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել Երևանի քաղաքապետին Համազգային թատրոնի շենք (այսուհետ` շենք) կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Սարյան և Բյուզանդ փողոցների հատման հարակից հատվածում գտնվող 1200 քառ. մետր մակերեսով և 72000.0 հազ. դրամ արժեքով հողամասը (այսուհետ` հողամաս):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող հողամասը կարող է օգտագործվել բացառապես սույն որոշման 1-ին կետում նշված շենքի կառուցման նպատակով և այն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա կառուցվող շենքի կառուցման աշխատանքներն իրականացվելու են «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`
1) իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված շենքի կառուցումից հետո իրականացնել դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
5. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքի կառուցումից հետո հողամասը և շենքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը, որից հետո այն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` uահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ապահովել uույն որոշման 1-ին կետում նշված հողամաuի նվիրաբերության մաuին պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված շենքի կառուցումից հետո ապահովել դրա նկատմամբ գույքային իրավունքի պետական գրանցումը.
3) «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել հողամասի և շենքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
7. Սահմանել որ, սույն որոշման 1-ին կետում նշված հողամաuի և շենքի գույքային իրավունքների պետական գրանցման, դրանց նկատմամբ իրավունքների և uահմանափակումների մաuին տեղեկատվության տրամադրման, 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման պետական տուրքի և այլ ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: