Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1672 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 43.1-ին հոդվածի 8-րդ մասի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված