Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1657 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1800-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Երևան քաղաքում ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրի մասին» N 1800-Ա որոշման N 2 հավելվածի «Գործարք 2-ում» կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) «Պայմանագրի ավարտման ժամկետը» տողում «2012 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2013 թվականի հունիսի 15-ը» բառերով.
2) «Բյուջետային պլանավորումը» տողը «2011-2012» թվերից հետո լրացնել «-2013» թվով։