27 Դեկտեմբերի 2012, 1648 - Ա
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՄՈՐԻՍ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մինչև 2013 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝
1) Արմեն Հակոբի Հակոբյանին (ծնվ.` 19.11.1993 թ., ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, 223/040 տնակ, սովորում է Գյումրի քաղաքի N 23 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում).
2) Մորիս Զալիկոյի Ավագյանին (ծնվ.` 20.08.1993 թ., քաղ. Երևան, Վարդաշեն, 68 ա շենք, բն. 415, սովորում է Երևան քաղաքի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում):