Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1646 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքի սպասարկման կարգը հաստատելու մասին N 1104-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25-րդ ենթակետով.
«25) Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների վերաբերյալ եզրակացություններ, առաջարկություններ և դրանցում բարձրացված խնդիրների լուծման համար իրականացվող աշխատանքներ:».
2) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25-րդ ենթակետով.
«25) «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների վերաբերյալ եզրակացություններ, առաջարկություններ և դրանցում բարձրացված խնդիրների լուծման համար իրականացվող աշխատանքներ» բաժնում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված առաջարկություններն ու եզրակացությունները, ինչպես նաև դրանցում մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան մարմինների կողմից ձեռնարկված քայլերի մասին տեղեկատվությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության կայքէջում տվյալ նյութի տեղադրման համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: