20 Դեկտեմբերի 2012, 1636 - Ա
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ N 7987-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ «ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԿՑԱԿԱ ՌՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի միջոցներով ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնական մասնաշենքի վերանորոգման և կցակառույցի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 29-ին ազգային մրցակցային սակարկության եղանակով անցկացված թիվ CR3/NCB/B-W/006-12 մրցույթի արդյունքները` 676,510,940.0 դրամ` մրցույթի հաղթող ճանաչելով «Արտաշատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: