6 Դեկտեմբերի 2012, 1633 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 2-րդ կետում «կառուցվածքային ստորաբաժանումները (փորձաքննական բաժին, վերականգնողական ծրագրերի բաժին)» բառերը փոխարինել «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը» բառերով.
2) 3-րդ կետում «ժամանակավոր անաշխատունակության թերթիկի երկարացման թույլտվություն տալու» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու մասին որոշում ընդունելու» բառերով.
3) 5-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևալ բովանդակությամբ նոր` 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ կետերով.
«5.1. Առաջին անգամ փորձաքննվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ հանձնաժողովի նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մասնագետների ցանկում ներառված անձինք, այդ թվում` պոլիկլինիկաների տնօրենների փորձաքննության գծով տեղակալներ, Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետներ (այսուհետ` մասնագետ):
Հայաստանի Հանրապետության մարզպետարանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատած մասնագետների ցանկից պատահական ընտրության միջոցով ապահովում է մասնագետի մասնակցությունը հանձնաժողովի նիստին:
Մասնագետի առաջարկությամբ` հանձնաժողովը նիստին մասնակցելու համար կարող է հրավիրել նաև անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրող բժշկին:
Հանձնաժողովների նիստերին մասնագետների մասնակցության կարգը հաստատում են Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները:
5.2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են`
1) բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննությունների ժամանակացույցը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ցանկը:
5.3. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում, կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել բժշկա-սոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին:
Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:».
4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի) անձին ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության: Բժշկական կազմակերպության ուղեգրում նշվում են քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի մասին տվյալները, նշելով ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը:».
5) 9-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.
«9.1. Բժշկական կազմակերպության ուղեգիրը և դրան կից բժշկական փաստաթղթերը լրացվում են հայերենով և պետք է ունենան առնվազն հետևյալ վավերապայմանները`
1) փաստաթուղթը տալու օրը, ամիսը, տարեթիվը, հերթական համարը.
2) անձի անունը, հայրանունը, ազգանունը.
3) բժշկական կազմակերպության լրիվ անվանումը.
4) անձի բուժման ժամանակահատվածի սկիզբը և վերջը.
5) առողջական վիճակի խաթարումը նկարագրող տեղեկատվություն.
6) փաստաթուղթը տրամադրելու հիմքերը.
7) փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, բժշկական կազմակերպության դրոշմակնիքը:».
6) III գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«III. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ».
7) 10-րդ կետի հինգերորդ նախադասությունն «անձնագիրը» բառից հետո լրացնել «, իսկ 16-18 տարեկան երեխաները դիմումը գրում են անձամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:» բառերով.
8) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հանձնաժողովի նախագահը (ստորաբաժանման ղեկավարը) փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է փորձաքննական որոշումն անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու կամ ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու կամ անձի միայն մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով) սահմանելու վերաբերյալ:
Անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում հանձնաժողովի կողմից եռօրյա ժամկետում կազմվում է անձի վերականգնողական անհատական ծրագիր, որը հաuտատում է հանձնաժողովի նախագահը: Վերականգնողական անհատական ծրագիրն անձի բժշկասոցիալական փորձաքննական որոշման հետ միաuին` oրենքով uահմանված կարգով հանձնվում է նրան կամ նրա ներկայացուցչին: Փորձաքննվող անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր պահանջի դեպքում տրվում է նաև վարչական ակտի պատճենը:
Անձի վերականգնողական անհատական ծրագիրը եռօրյա ժամկետում ուղարկվում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած` համալիր (ինտեգրված) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:
Անձին հաշմանդամ չճանաչելու կամ միայն մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու դեպքում անձի վերաբերյալ կայացված վարչական ակտը (բժշկասոցիալական փորձաքննական որոշումը) եռoրյա ժամկետում հանձնվում է փորձաքննվող անձին կամ նրա ներկայացուցչին:
Անձի ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո հանձնաժողովի նախագահը ժամանակավոր անաշխատունակության թերթիկում կատարում է գրառում` նշելով դիմումի մուտքագրման ամսաթիվը:
Բժշկասոցիալական փորձաքննական որոշման մասին հանձնաժողովը ծանուցում է ուղարկում անձին սպասարկող բժշկական կազմակերպություն:
Հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի, կենuաթոշակ նշանակելու իրավաuություն ունեցող մարմիններ ուղարկվող բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի, անձին տրվող բժշկա-սոցիալական փորձաքննական որոշման, նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում և սպասարկող բժշկական կազմակերպություն ուղարկվող բժշկասոցիալական փորձաքննական որոշման մասին ծանուցման ձևերը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարը:».
9) 14-րդ կետը «քաղվածք» բառից հետո լրացնել «կամ ծանուցումը» բառերով, իսկ «հաշվառման» բառից հետո` «վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերով.
10) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հանձնաժողովները մաuնագիտական հարցերում կողմնորոշվելիu դժվարանալու դեպքում համապատաuխան վարչական վարույթի վերաբերյալ գործը գրավոր հիմնավորմամբ 5 աշխատանքային oրվա ընթացքում փորձաքննական խորհրդատվության նպատակով ներկայացնում են գործակալություն: Գործակալության վերափորձաքննության բաժնի կողմից ոչ ուշ, քան 5 աշխատանքային oրվա ընթացքում տրվում է համապատաuխան փորձաքննական խորհրդատվություն, որից հետո վարչական վարույթի վերաբերյալ գործը խորհրդատվական թերթիկի հետ միասին վերադարձվում է հանձնաժողով:».
11) 17-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գործակալության պետը հանձնաժողովից ստացված վարչական վարույթի գործի քննությունը հանձնարարում է վերափորձաքննության բաժնին, որը տվյալ վարչական գործով իրականացնում է փորձաքննություն` սույն կարգի 10-13-րդ կետերով սահմանված կարգով, և ընդունում է որոշում:».
12) հանել 17-րդ կետի չորրորդ նախադասությունը.
13) 18-րդ կետում «փորձաքննական բաժնի» բառերը փոխարինել «վերափորձաքննության բաժնի» բառերով.
14) 19-րդ կետում «փորձաքննական խումբը» բառերը փոխարինել «վերափորձաքննության բաժնի» բառերով.
15) ուժը կորցրած ճանաչել 24-րդ կետը.
16) 27-րդ կետի «դ» ենթակետում «իսկ անձն այդ ընթացքում չի ներկայացել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին» բառերը փոխարինել «և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը» բառերով.
17) 29-րդ կետի երկրորդ նախադասությունը «վատթարանալու» բառից հետո լրացնել «կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման» բառերով.
18) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Հանձնաժողովի ընդունած որոշումները վերադասության կարգով կարող են վերանայվել`
1) գործակալության պետի հանձնարարությամբ` վերափորձաքննության բաժնի կողմից.
2) Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարի հանձնարարությամբ` Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից:
Հանձնաժողովների աշխատանքների մոնիթորինգը և հսկողական փորձաքննություններն իրականացվում են Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարի հաստատած կարգով:».
19) «VII. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼԸ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31. Անձը կարող է հանձնաժողովի ընդունած փորձաքննական որոշումը վեցամսյա ժամկետում բողոքարկել գործակալության պետին, որի հանձնարարությամբ անձը վերափորձաքննվում է վերափորձաքննության բաժնի կողմից: Վերափորձաքննության արդյունքում համապատասխան ստորաբաժանումն ընդունում է որոշում:
32. Գործակալության վերափորձաքննության բաժնի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում անձը մեկամսյա ժամկետում կարող է այն բողոքարկել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումն ուսումնասիրում է փորձաքննված անձի բողոքը` ներառյալ բժշկասոցիալական փորձաքննական գործն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը, և տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`
ա) ուժի մեջ թողնել հանձնաժողովի կամ վերափորձաքննության բաժնի որոշումը` հիմնավորմամբ, որ այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմանդամության սահմանման չափորոշիչներին.
բ) հանձնարարել հանձնաժողովին կամ վերափորձաքննության բաժնին կրկին քննել գործը և ընդունել որոշում:
Սույն կետի «բ» ենթակետում նշված եզրակացությունը տալու դեպքում անձը վերափորձաքննվում է տարածքային հանձնաժողովի կողմից` վերափորձաքննության բաժնի մասնագետի կամ մասնագետների մասնակցությամբ` Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից ներկայացված հիմնավորումների և առարկությունների շրջանակներում:
33. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանման առարկությունների շրջանակներում` հանձնաժողովի կողմից վերափորձաքննության արդյունքում ընդունված նոր որոշման հետ համաձայն չլինելու դեպքում անձը կարող է որոշումն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին: Անհրաժեշտության դեպքում` Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարի և Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով կարող է ձևավորվել մասնագետների խումբ, որը գործի ուսումնասիրության արդյունքում տալիս է փորձագիտական եզրակացություն:
Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, հիմք ընդունելով մասնագետների խմբի փորձագիտական եզրակացությունը, արձակում է հրաման:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: