20 Դեկտեմբերի 2012, 1624 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1664-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Թույլատրել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բարձրագույն, հանրակրթական (ավագ դպրոց) միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) գիտամանակավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.
5) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.
6) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
7) ինստիտուտի սովորողների, աշխատողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.
8) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:
9) առողջարարական ֆիտնեսի ոլորտի մարզիչների, հրահանգիչների վերապատրաստման կուրսերի կազմակերպում.
10) մարզական տարբեր մասնագիտությունների խմբակների կազմակերպում և մարզումների անցկացում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: