Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2012, 1617 - Ն

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՏԱՐԲԵՐԱԿՈՂ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՅ», «ՀԱՅԱՍՏԱՆ», «ՀԱՅԿԱԿԱՆ» ԲԱՌԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՁԻ ԼՐԻՎ ԿԱՄ ԿՐՃԱՏ ԱՆՈՒՆԸ՝ ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ԵՎ ԺԱՌԱՆԳՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 289 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1168-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը՝ նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, օգտագործելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 7-ի «Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման և ապրանքային նշանների մեջ թույլտվություն պահանջող անունների, դիմանկարների և ֆաքսիմիլեների օգտագործման կարգերը հաստատելու մասին» N 289 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված