20 Դեկտեմբերի 2012, 1599 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) 50.34-րդ կետի երկրորդ պարբերությունը կամ փոխադրում են նման հաշմանդամների բառերից հետո լրացնել կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա բառերով.
2) 55.20-րդ և 55.21-րդ կետերում նրանց բառը փոխարինել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) N 1 ձևում «Արգելող նշաններ» գլխի «Նշանների ազդեցությունը չի տարածվում» բաժնի երրորդ պարբերությունում «կամ» բառից հետո նրանց բառը փոխարինել «1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա» բառերով.
2) N 3 ձևի տասներեքերորդ պարբերությունը հաշմանդամներ բառից հետո լրացնել կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: