Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2012, 1581 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 406-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏ ՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ ու 72-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի N 349-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 406-Ն որոշման 1-ին կետից «նշված գումարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերականգնելու պայմանով» բառերը և 2-րդ կետը հանել:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ մասի հիման վրա «Լևոն Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված
N ՊԵԿ-ԱՇՁԲ-6, Ճարտարապետական արվեստանոց «ԶԱԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2012 թվականի հունիսի 14-ին կնքված N ԲԸԱՀ ԱՇՁԲ-7/6, «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2012 թվականի մայիսի 11-ին կնքված N ԲԸԱՀ ԱՇՁԲ-7/4, 2012 թվականի հունիսի 4-ին կնքված N ԲԸԱՀ ԱՇՁԲ-7/5 և 2012 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված N ԲԸԱՀ ԱՇՁԲ-7/7 ծածկագրերով պայմանագրերում կատարել փոփոխություններ` սահմանելով պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները՝ մինչև 2013 թվականի մայիսի 20-ը ներառյալ:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի հիման վրա կատարվող փոփոխությունների արդյունքում կապալառուների նկատմամբ չեն կիրառվում պայմանագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված