Կառավարության որոշումներ

6 Դեկտեմբերի 2012, 1572 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1392-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «6,458,525.0» թիվը փոխարինել «6,570,305.0» թվով.
2) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում «181,000.0» թիվը փոխարինել «186,000.0» թվով,
բ. 2-րդ ենթակետում «766,500.0» թիվը փոխարինել «795,500.0» թվով,
գ. 3-րդ ենթակետում «586,500.0» թիվը փոխարինել «614,500.0» թվով,
դ. 6-րդ ենթակետում «1,178,900.0 » թիվը փոխարինել «1,202,800.0» թվով,
ե. 9-րդ ենթակետում «201,870.0» թիվը փոխարինել «227,750.0» թվով.
3) որոշման 2-րդ կետում «1,747,585.0» թիվը փոխարինել «1,635,805.0» թվով.
4) որոշման 2-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «373,000.0 » թիվը փոխարինել «368,000.0» թվով,
բ. 2-րդ ենթակետում «477,500.0 » թիվը փոխարինել «448,500.0» թվով,
գ. 3-րդ ենթակետում «222,500.0» թիվը փոխարինել «194,500.0» թվով,
դ. 6-րդ ենթակետում «62,300.0» թիվը փոխարինել «38,400.0» թվով,
ե. 9-րդ ենթակետում «35,480.0» թիվը փոխարինել «9,600.0» թվով.
5) որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 3, 4, 6, 9 և 10 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 3 հավելվածի.
6) որոշման N 2 հավելվածի NN 1, 2, 3, 6 և 9 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն N 4 հավելվածի.
7) որոշման 10-րդ կետում «սույն որոշման N 2 հավելվածի 9-րդ աղյուսակի 3.1-ին կետով» բառերը փոխարինել «սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ աղյուսակի 5.1-ին կետով» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված