13 Դեկտեմբերի 2012, 1548 - Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 07 ծրագրի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածով նախատեսված Ազգային ժողովի 3-րդ մասնաշենքի տանիքի վերանորոգման և կաթսայատան վերանորոգման` համապատասխանաբար 4760.0 և 12000.0 հազ. դրամ նախահաշվային արժեքներով աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: