Կառավարության որոշումներ

22 Նոյեմբերի 2012, 1518 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 95,418.0 հազ. դրամ, որից`
1) 23,568.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման 49-րդ կետով գերակա խնդիր հանդիսացող միջոցառումները «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ըստ առաջնահերթության իրականացման համար` նրա հետ կնքելով փոխհատուցման պայմանագիր (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
2) 48,000.0 հազ. դրամ` Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի N 5 բազմաբնակարան շենքի ջեռուցման և գազաֆիկացման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով).
3) 3,500.0 հազ. դրամ` Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի N 5 բազմաբնակարան շենքի ջեռուցման և գազաֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
4) 350.0 հազ. դրամ` Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի N 5 բազմաբնակարան շենքի ջեռուցման և գազաֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
5) 20,000.0 հազ. դրամ` Երևանի N 29 ավագ դպրոցի աշակերտական գույքի ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Հավելված