Կառավարության որոշումներ

29 Նոյեմբերի 2012, 1512 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ» ՈՒ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ, 24-րդ, 25-րդ, 36-րդ ու 68-րդ հոդվածներին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող 5,385,585,402.94 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (այսուհետ` գույք)՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել և որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման ու մարման միջոցով նվազեցնելով «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:
3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 24-րդ ու 25-րդ հոդվածներին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել միացման ձևով` «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց օգտագործման իրավունքով՝ համաձայն N 1 հավելվածի հանձնել «Լոռու ջրանցք», N 2 հավելվածի՝ «Ուտիք», N 3 հավելվածի՝ «Նոյեմբերյան», N 4 հավելվածի՝ «Գետիկ» ջրօգտագործողների ընկերություններին.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`
ա. «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության՝ միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, հաստատել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը և ընկերության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ,
բ. «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքային իրավունքների պետական գրանցումը` ընկերության միջոցների հաշվին,
գ. «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցման գործընթացը,
դ. «Լոռու ջրանցք», «Ուտիք», «Նոյեմբերյան» և «Գետիկ» ջրօգտագործողների ընկերություններին փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
5. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կկատարվեն համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հավելված