29 Նոյեմբերի 2012, 1509 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը` համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և առաջարկել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ը ընդունել և գործողության մեջ դնել «Տեղեկատվության, գրադարանային և հրատարակչական գործի ստանդարտների համակարգ` Մատենագիտական գրառում։ Մատենագիտական նկարագրություն։ Ընդհանուր պահանջներ և կազմման կանոններ» ստանդարտը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: