29 Նոյեմբերի 2012, 1507 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման N 1 հավելվածի 85-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի N 898 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1844-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման 1-ին կետի «գ» ենթակետում «3-6» թվերը փոխարինել «3-4» թվերով.
2) որոշման 2-րդ կետի՝
ա. «դ» ենթակետը «տեղեկանքները» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիթորինգի Ձև ՖՏՄ-1 ձևը» բառերով,
բ. «ե» ենթակետում «երկրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով,
գ. «զ» ենթակետում և 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների» բառերով,
դ. «ժ» ենթակետը «եզրակացությունը» բառից հետո լրացնել «, իսկ վերջիններս այդ եզրակացությունները տրամադրում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի՝
ա. 14-րդ կետի «գ» ենթակետում «ձևերին» բառը փոխարինել «Ձև ՖՏՄ-1 ձևին» բառերով, իսկ «նշված ձևերի պատճենները» բառերը՝ «նշված ձևի պատճենը» բառերով,
բ. 16-րդ կետի «գ» ենթակետում «եռամսյակային» բառը փոխարինել «կիսամյակային» բառով,
գ. NN 1 և 2 ձևերը ճանաչել ուժը կորցրած.
4) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: