22 Նոյեմբերի 2012, 1502 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված և կոնցենսիոն կառավարման պայմանագրով <<Արմենիա միջազգային օդանավակայաններ>> փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման իրավունքով հանձնված <<Զվարթնոց>> օդանավակայանի գույքից 53 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել կոնցենսիոնի ակտիվների կազմից և ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Վարդան Ռուբիկի Ենոքյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Մասիս, գյուղ Նորաբաց, Դպրոցական 2 նրբ., տուն 6, անձնագիր՝ AG0436148, տրված` 008-ի կողմից, 22.02.2005 թ.) (այսուհետ՝ գնորդ):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2012 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 3 515 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 3 515 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գինը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 318 հազ. դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով <<Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր>> գանձապետական հաշվին: