Կառավարության որոշումներ

29 Նոյեմբերի 2012, 1499 - Ա

ՏԻԳՐԱՆ ԿԱՆԴԻԿՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ԱՐՏԵՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻԿՍԵՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2015 թվականի գարնանային զորակոչը տալ տարկետում`
1) Տիգրան Վլադիմիրի Կանդիկյանին (ծնվ.` 1993 թվականի մարտի 11-ին, ֆուտբոլիստ).
2) Արսեն Աբրահամի Բեգլարյանին (ծնվ.` 1993 թվականի փետրվարի 18-ին, ֆուտբոլիստ).
3) Կարեն Ռաֆիկի Մուրադյանին (ծնվ.` 1992 թվականի նոյեմբերի 1-ին, ֆուտբոլիստ)
4) Արտեմ Արթուրի Կարապետյանին (ծնվ.` 1994 թվականի հոկտեմբերի 1-ին, ֆուտբոլիստ)։
2. Գուրգեն Հակոբի Մելիկսետյանին (ծնվ.` 1986 թվականի հունիսի 1-ին, ֆուտբոլիստ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2013 թվականի գարնանային զորակոչը։