Կառավարության որոշումներ

29 Նոյեմբերի 2012, 1495 - Ա

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԻԱԲԱՆՆԵՐԻՆ, ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՐԲՈՑ ՀԱԿՈԲՅԱՆՑ ՄԻԱԲԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՈՒ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունն ու ներկայացված եկեղեցականների հոգևոր ծառայության հանգամանքը և ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետևյալ միաբաններին`
1) Հովհաննես սարկավագ Մարտիրոսյան (ծնվ.` 1987 թվականի մայիսի 16-ին, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, քաղ. Եղեգնաձոր).
2) Անտոն սարկավագ Բալյան (ծնվ.` 1988 թվականի օգոստոսի 25-ին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր):
2. Մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Երուսաղեմի սրբոց Հակոբյանց միաբաններին և ուսանողներին`
1) Զավեն Ոսկանյան (ծնվ.` 1988 թվականի օգոստոսի 6-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Այգեշատ).
2) Թաթուլ Գոգչյան (ծնվ.` 1988 թվականի օգոստոսի 15-ին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան).
3) Հովհաննես Թորգոմյան (ծնվ.` 1989 թվականի դեկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան).
4) Էդգար Գևորգյան (ծնվ.` 1989 թվականի հուլիսի 8-ին, քաղ. Երևան, Էրեբունու զինկոմիսարիատ).
5) Կարապետ Հայրապետյան (ծնվ.` 1989 թվականի մարտի 10-ին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Արարատ).
6) Դավիթ Սաֆարյան (ծնվ.` 1991 թվականի հուլիսի 4-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին).
7) Արտաշես Սահակյան (ծնվ.` 1991 թվականի մայիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Գեղակերտ).
8) Կարապետ Բաղդասարյան (ծնվ.` 1992 թվականի հունվարի 3-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին).
9) Նարեկ Հովհաննիսյան (ծնվ.` 1992 թվականի հուլիսի 12-ին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Բյուրավան).
10) Հովհաննես Փարվանյան (ծնվ.` 1992 թվականի ապրիլի 19-ին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան).
11) Ռաֆիկ Ղազարյան (ծնվ.` 1992 թվականի հուլիսի 27-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Արշալույս).
12) Սերյոժա Պետրոսյան (ծնվ.` 1992 թվականի նոյեմբերի 18-ին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Դալար).
13) Ավետիք Անտոնյան (ծնվ.` 1992 թվականի ապրիլի 4-ին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան).
14) Կարապետ Խուդավերդյան (ծնվ.` 1993 թվականի նոյեմբերի 30-ին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, գյուղ Օհանավան).
15) Սեդրակ Բաղրամյան (ծնվ.` 1994 թվականի օգոստոսի 21-ին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Բերքանուշ).
16) Բենիկ Հովհաննիսյան (ծնվ.` 1994 թվականի սեպտեմբերի 15-ին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Այգեզարդ).
17) Գրիգոր Աբովյան (ծնվ.` 1994 թվականի դեկտեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան).
18) Ռուբեն Հովհաննիսյան (ծնվ.` 1994 թվականի դեկտեմբերի 15-ին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, գյուղ Օշական):
3. Մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներին`
1) Գևորգ Սիմոնյան (ծնվ.` 1990 թվականի հոկտեմբերի 19-ին, քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթունի զինկոմիսարիատ).
2) Դավիթ Գևորգյան (ծնվ.` 1991 թվականի նոյեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Ծիածան).
3) Գևորգ Գևորգյան (ծնվ.` 1992 թվականի մայիսի 23-ին, քաղ. Երևան, Էրեբունու զինկոմիսարիատ).
4) Էդգար Գասպարյան (ծնվ.` 1994 թվականի հոկտեմբերի 1-ին, քաղ. Երևան, Կենտրոնի զինկոմիսարիատ):