Կառավարության որոշումներ

3 Մարտի 2004, 385 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` անտառային ֆոնդի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և`       

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ անտառային ֆոնդի հողերից 2,8 հեկտար անտառածածկ տարածքը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար.       

բ) հիդրոէլեկտրակայանի և օժանդակ շինությունների կառուցման նախահաշվում նախատեսել նաև անտառին պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը: