Կառավարության որոշումներ

22 Նոյեմբերի 2012, 1474 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «(ապահովադիրների)» բառը.
2) որոշման նախաբանից հանել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և» բառերը.
3) որոշման N 1 հավելվածում`
ա. վերնագրից հանել «(ապահովադիրների)» բառը,
բ. 1-ին կետից հանել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով,» և «(ապահովադիրների)» բառերը,
գ. 2-րդ կետի «զ» ենթակետում «եկամտահարկ» բառը փոխարինել «եկամտային հարկ» բառերով,
դ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «թ» ենթակետը,
ե. ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը,
զ. 5-րդ կետից հանել «(հայտարարագրերում)» և «(ապահովադիրների)» բառերը.
4) որոշման N 2 հավելվածում`
ա. N 7 ձևի վերնագրում և N 11 ձևի տեքստում «եկամտահարկ» բառը փոխարինել «եկամտային հարկ» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել N N 10, 12 և 13 ձևերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: