Կառավարության որոշումներ

27 Սեպտեմբերի 2012, 1456 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 704-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված` ստորև նշված տարածքները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին`
1) Երևան քաղաքի Բատիկյան 89 հասցեում գտնվող «Վահան Զատիկյանի անվան N 90 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հին մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերից` 950 քառ. մետր մակերեսով տարածքը.
2) Երևան քաղաքի Մանանդյան 2 հասցեում գտնվող «Երևանի N 46 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության N 2 մասնաշենքի 890 քառ. մետր մակերեսով տարածքը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման N 8 հավելվածի «IV. Մեղրու տարածաշրջան» բաժնի 8.1-ին կետով սահմանված աշխատանքների ավարտից հետո Մեղրի քաղաքի Մելիք-Օհանջանյան 4 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը հանձնված գույքի կազմից առանձնացնել 157.6 քառ. մետր մակերեսով տարածքը և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածք ամրացնելու և գույք հանձնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19 ի N 1793-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 321-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը «հանձնած» բառից հետո լրացնել «ստորև նշված տարածքներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերով.
2) որոշման 1-ին կետի`
ա. 1-ին ենթակետում «496,8» թիվը փոխարինել «441,7» թվով,
բ. 2-րդ ենթակետում «420,2» թիվը փոխարինել «351,8» թվով,
գ. 4-րդ ենթակետում «407» թիվը փոխարինել «370,2» թվով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածք (գույք) ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի N 321-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 704-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «568» թիվը փոխարինել «544,85» թվով.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «9/1» թիվը փոխարինել «7» թվով:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: