15 Նոյեմբերի 2012, 1459 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ, ԿԱՔԱՎԱ- ՁՈՐԻ, ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴԻ, ԱՐՈՒՃԻ, ՇԱՄԻՐԱՄԻ, ՈՒՋԱՆԻ ԵՎ ԿՈՇԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հարապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի, Արուճի, Շամիրամի, Ուջանի և Կոշի համայնքների սեփականությունը հանդիսացող հողերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարմանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 14-Ա որոշմամբ կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նպատակների իրականացման համար, համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված համայնքներում օտարման ենթակա հողերի համար որպես դրանց ձեռքբերման գին առաջարկվում են սույն որոշման հավելվածում նշված հողերի համապատասխան արժեքները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշմամբ սահմանված ծրագրի՝ հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի և փոխհատուցման սկզբունքների, 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1139-Ն որոշմամբ հաստատված Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պահանջների հիման վրա.
3) հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի պայմանների խախտման համար պայմանագրի կողմերը պատասխանատվություն են կրում նշված պայմանագրի խախտման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: