15 Նոյեմբերի 2012, 1446 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) ֆիզիկական կամ իրավաբանական անձի (ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման կամ կատարված միացումների փոփոխության համար տեխնիկական պայմաններ տրամադրելու մասին դիմումի օրինակելի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:».
2) որոշման N 1 հավելվածում՝
ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին կետով.
«22.1. Ջրամատակարարին անհատույց օգտագործման հանձնված ջրագծերը շահագործվում և սպասարկվում են ջրամատակարարի կողմից:»,
բ. 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժթ» ենթակետով.
«ժթ) ֆիզիկական կամ իրավաբանական անձի (ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման մասին տեղակատվություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ընդունել կատարված աշխատանքները, իսկ տեխնիկական պայմանների խախտումներով կատարված միացումների հայտնաբերման դեպքում դադարեցնել ջրամատակարարումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:».
3) որոշման N 4 հավելվածի՝
ա. 4-րդ կետի «բ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ», «դ» և «ե» ենթակետերով.
«գ) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (կազմակերպությունների դեպքում՝ տնօրենի, լիազորված անձանց դեպքում՝ լիազորված անձի),
դ) պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը և ՀՎՀՀ-ի պատճենները (միայն կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի դեպքում),
ե) տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը»,
գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Դիմողի հայեցողությամբ դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ կցելով փաստաթղթերի տեսաներածված օրինակները:».
4) որոշման N 1 հավելվածի NN 4, 4.1, 5 և 6 ձևերից, NN 2 և 3 հավելվածներից հանել «Կ. Տ.» տառերը.
5) որոշումը լրացնել նոր՝ N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝
ա. ջրամատակարար կազմակերպություններն ապահովում են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման մասին դիմումն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու հնարավորություն,
բ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն և ջրամատակարար կազմակերպություններն իրենց վեբկայքերում տեղադրում են ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերին միացումներ կատարելու գործընթացների նկարագրությունը, ժամկետները, տեխնիկական պայմաններ ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի օրինակելի ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: