15 Նոյեմբերի 2012, 1440 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի N 1391 -Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի <<Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը հաստատելու մասին>> N 1787-Ն որոշման հավելվածի հետևյալ դրույթները`
1 ) Գիրք I. Տեքստային մասի`
ա. 1-ին գլխի (Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական) 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը,
բ. 2-րդ գլխի (Տարածքի հեռանկարային քաղաքաշինական կազմակերպման և կատարելագործման ուղղությունները) 13-րդ կետի առաջին պարբերությունը և 16-րդ կետը.
2) Գիրք II. Գծագրական մասի Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների տարածքային հատվածներին առնչվող գծագրական նյութերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: