15 Նոյեմբերի 2012, 1436 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 478 ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1718-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը վերակազմակերպելու մասին»
N 478 որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջին մասնագիտական, լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական և բարձրագույն կրթության կազմակերպում.
3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և մասնագիտական որակավորման բարձրացում.
4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
5) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
6) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
7) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
8) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.
9) սովորողների և աշխատողների սննդի, հանգստի կազմակերպում.
10) խորհրդատվական, թարգմանչական, փորձագիտական հաշվապահական ծառայությունների մատուցում:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի N 642-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1718-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: