28 Սեպտեմբերի 2005, 1588 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՅՑԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցերի հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարվում է համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
2. Սույն որոշման 1-ին կետի դրույթը կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների արտաքին գործերի նախարարների և միջազգային կազմակերպությունների` համաձայն հավելվածի, ղեկավարների գլխավորած պատվիրակությունների այցերի դեպքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: