1 Նոյեմբերի 2012, 1431 - Ն
ԸՆԴԵՐՔԸ ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշումն ուժի մեջ է մինչև նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվելը և ուժի մեջ մտնելը.
2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման լիցենզիաները, կնքված պայմանագրերը պահպանում են իրենց ուժը՝ մինչև նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման առանձնահատկության մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվելը և ուժի մեջ մտնելը, եթե այդ օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: