15 Նոյեմբերի 2012, 1444 - Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակներում անցկացված «Մասիս քաղաքի և հարակից չորս գյուղերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցում» մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «ԱԻՍ» և «Արարատ Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, որոնք գործում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)՝ 1 135 659 702 դրամ պայմանագրային արժեքով: