Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2012, 1438 - Ա

ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ


«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան և Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 2010 թվականի օգոստոսի 13-ի N ԱՇՁԲ-10/34 պայմանագրի շրջանակներում Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրով թունելի առանձին հատվածներում` մինչև 183000.0 հազ. դրամի չափով աշխատանքներն իրականացնել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումները նախատեսված լինելու հանգամանքի՝ 2013 թվականի առաջին եռամսյակում դրանց ֆինանսավորումն իրականացնելու պայմանով՝ աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Աբու-Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրով նախատեսվող գումարների շրջանակներում:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի գումարը 30000.0 հազ. դրամի չափով նվազեցնելու գործընթացը:

 

Արխիվ

2024

2023