Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2012, 1426 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
594-րդ հոդվածի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված՝ հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին կետի 3-րդ՝ «Հանրակացարանային բնակելի տարածքի հասցեն» սյու-նակում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) սյունակի 2-րդ տողում «68 շենք» բառերը փոխարինել «68ա շենք» բառերով.
2) սյունակի 8-րդ տողում «3 շենք («Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի հանրակացարան)» բառերը փոխարինել «2 և 3 շենքեր («Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի հանրակացարաններ)» բառերով.
3) սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փող., 66ա շենք (N 9 արհեստագործական ուսումնարանի հանրակացարան)»:
 

Արխիվ

2024

2023