Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2012, 1423 - Ա

ԱՐԹՈՒՐ (Տ. ՀՈՒՍԻԿ ՔԱՀԱՆԱ) ԱՐԱՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 327-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը և Արթուր (Տ. Հուսիկ քահանա) Արամի Սարգսյանի Ֆրանսիայի Հանրապետության հայոց թեմում հոգևոր ծառայության հանգամանքը՝ <<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Արթուր (Տ. Հուսիկ քահանա) Արամի Սարգսյանին (ծնվ.` 1986 թվականի դեկտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի <<Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններին, Երուսաղեմի սրբոց Հակոբյանց միաբաններին և ուսանողներին ու Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին>> N 327-Ա որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետը:
 

Արխիվ

2024

2023