Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2012, 1417 - Ա

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով 2005 թվականի դեկտեմբերի 14-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպա-սարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի (այսուհետ` վարձակալության պայմանագիր) 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները` վարձակալության պայմանագրի շրջանակներում իրականացված որոշ աշխատանքների փաստացի ավարտման կապակցությամբ ստեղծված ակտիվների տնօրինման ու հաշվառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վարձակալության պայմանագրի շրջանակներում «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վրա կատարված կապիտալ ներդրումների և վերանորոգումների արդյունքում ստեղծված ակտիվները` 1002956135,16 դրամ արժողությամբ, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին` համատեղ (յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում)՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը շահագործվում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
1) կազմակերպել և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի (ակտիվների) հանձնման-ընդունման (նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանձնման-ընդունման գործընթացը պետք է իրականացվի եռակողմ ակտերի հիման վրա), իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելուց հետո հանձնել վարձակալության «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը:
3. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվելու են «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
 

Հավելված