8 Նոյեմբերի 2012, 1390 - Ն
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ>> ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքի Ղանդիլյան փողոցի 61/2 հասցեում գտնվող 5246.0 հազ. դրամ սկզբնական արժեքով, 1045.35 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը հետ վերցնել և ամրացնել <<Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի <<Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին>> N 1911-Ն որոշման N 9 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման պլանի <<I. Գյումրի քաղաք>> բաժնի 4-րդ կետում <<Ազատել և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հանձնել>> բառերը փոխարինել <<Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնել>> բառերով:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին: