8 Նոյեմբերի 2012, 1415 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 653 –AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1023P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1104P ՓՈԽԱՌՈՒ ԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 730–AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1226P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒ ԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՆԵՐԻ, ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված Գյուղական տարածքների տնտեսական զարգացման, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրերի շրջանակներում կառուցված ոռոգման համակարգերի և ձեռք բերված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի (այդ թվում` Քոփերաթիվ Հաուզինգ Ֆաունդեյշն (Սի Էյչ Էֆ) հիմնադրամի հետ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին և 2010 թվականի օգոստոսի 20-ին կնքված համագործակցության համաձայնագրերի հիման վրա իրականացված աշխատանքների) շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից` որպես պետական սեփականություն, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`
1) 473 533 211 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել համայնքներին` համաձայն NN 1 և 2 հավելվածների.
2) 2 405 710 դրամ արժեքով և 221 700 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել Գյուղական կարողությունների ստեղծում ծրագրի շրջանակներում Աջակցություն պտղի և ընկուզեղենու արտադրություն բաղադրիչի ներքո հիմնված Հայկական Միրգ բաց բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 3 հավելվածի.
3) 1 681 361 337 դրամ արժեքով ոռոգման համակարգը որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այն անհատույց օգտագործման իրավունքով «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերությանը հանձնելու նպատակով` համաձայն N 4 հավելվածի:
2. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում խմելու ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման նպատակով կատարված ծախսերի` 473 533 211 դրամ գումարի չափով նվազեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված կառույցների հաշվեկշռային արժեքները` համապատասխանաբար ավելացնելով յուրաքանչյուր համայնքին պատկանող կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի կառուցման նպատակով կատարված ծախսերի` 1 681 361 337 դրամ գումարի չափով նվազեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված կառույցների հաշվեկշռային արժեքները` նույն չափով ավելացնելով «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված կառույցների հաշվեկշռային արժեքները:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզպետներին`
1) օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը.
2) օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքմանը համապատասխան համայնքների և «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերության ղեկավարների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նվիրառուների միջոցների հաշվին:
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումը և հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետին համապատասխան:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման N 3 հավելվածում նշված ոռոգման համակարգի և դրա օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը: