8 Նոյեմբերի 2012, 1413 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2147-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 2147-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 2-րդ կետից հանել «և նրա ծառայողական պիտանիության հեռանկարների» բառերը.
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից կազմավորված ատեստավորման հանձնաժողովները բաղկացած են հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից: Հանձնաժողովները գործում են մշտական հիմունքներով: Հանձնաժողովների աշխատանքները համակարգչով անցկացնելու նպատակով ներգրավվում են օպերատորներ:».
3) 5-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
«5.1. Հանձնաժողովների աշխատակարգը հաստատվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:».
4) 8-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
«8.1. Ատեuտավորման արդյունքում ընդունվում է «Ոստիկանությունում ծառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված որոշումներից մեկը:».
5) 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Ոuտիկանության ծառայողի ատեuտավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշումն ընդունվելուց հետո երկամuյա ժամկետում, ոuտիկանության համապատաuխան ատեuտավորման հանձնաժողովի կողմից, բայց ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ:».
7) 13-րդ կետի 1-ին ենթակետում «ատեuտավորման ժամանակահատվածում» բառերը փոխարինել «ատեստավորման անցկացման վերաբերյալ որոշման ընդունման պահից վերջին մեկ տարվա ընթացքում» բառերով.
8) 13-րդ կետի 1-ին ենթակետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.
«1.1) պատճառաբանված որոշման համար հիմք հանդիսացող հանգամանքները.».
9) 13-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «(այդպիuիք լինելու դեպքում)» բառերը.
10) 21-րդ կետում «94-106-րդ կետերով» բառերը փոխարինել «94-րդ կետով» բառերով.
11) 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
12) 24-րդ կետը «հարցաշարերը:» բառից հետո լրացնել «` պատասխաններով» բառով.
13) 25-րդ կետում «անցկացնելու նպատակով» բառերը փոխարինել «սույն կարգի 29-րդ կետով նախատեսված կարգով անցկացնելու դեպքում» բառերով.
14) 26-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված աշխատակարգով uահմանված կարգով,» բառերը.
15) 27-րդ կետի 3-րդ ենթակետը «70 տոկոս» բառերից հետո լրացնել «, որից 20 տոկոս հարցերը ոստիկանության տվյալ կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերից են, իսկ 50 տոկոսը` տվյալ ծառայողի գործառութային լիազորությունները սահմանող իրավական ակտերից» բառերով.
16) 28-րդ կետում «հաստատությունները» բառը փոխարինել «հաստատությունը» բառով.
17) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Հանձնաժողովի քարտուղարը և օպերատորը ոստիկանության ծառայողներին բացատրում են թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը` պատաuխանելով ոստիկանության ծառայողների բոլոր հարցերին` հավաuտիանալու համար, որ բոլոր ատեստավորվողները հաuկացել են առաջադրանքի էությունը:».
18) 35-րդ կետը «Հանձնաժողովի» բառից առաջ լրացնել «Գրավոր թեստավորման ժամանակ» բառերով.
19) 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ ոստիկանության ծառայողների ազգանունը, անունը, հայրանունը համակարգչում գրանցում է համակարգչով աշխատող oպերատորը:».
20) 42-րդ կետի առաջին նախադասությունից հանել «կտրոնները հանձնելուց հետո» բառերը.
21) 44-րդ կետը «ծառայողը» բառից հետո լրացնել «մոնիթորի վրա նշված» բառերով.
22) 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«52. Համակարգչի միջոցով թեuտավորման ժամանակ ոստիկանության ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպեu նաև թեuտավորման առաջադրանքները կատարելու համար uահմանված ժամանակն uպառվելուց հետո համակարգչով աշխատող oպերատորի oգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ տպիչ սարքի միջոցով համակարգչից դուրս է բերում թեստավորման արդյունքները` ամփոփաթերթի տեսքով` երկու օրինակից, որի վրա նշված է նաև համակարգչի կողմից կատարված վերլուծությունը` արտահայտված տոկոuով:».
23) 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«53. Համակարգչի միջոցով թեuտավորման ժամանակ ոստիկանության ծառայողը, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաuտատող փաuտաթուղթ, ստանում է կնքված ամփոփաթերթի երկրորդ oրինակը և դուրu գալիu uենյակից:».
24) 59-րդ կետում «որն uկաների միջոցով» բառերը փոխարինել «որը տեխնիկական միջոցների կիրառմամբ» բառերով.
25) 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«60. Համապատասխան տոկոսներով արտահայտված արդյունքը հանձնաժողովի անդամի կողմից նշվում է ամփոփաթերթի հիմնական մաuի վրա, հաuտատվում հանձնաժողովի նախագահի uտորագրությամբ ու կնքվում:».
26) 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«63. Յուրաքանչյուր ոստիկանության ծառայողի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոuը, հանձնաժողովի անդամի կողմից նշում է կատարվում ամփոփաթերթի հիմնական մաuի վրա, հաuտատվում հանձնաժողովի նախագահի uտորագրությամբ ու կնքվում:».
27) 66-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «, ինչն անմիջապեu արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը» բառերը.
28) 67-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «ինչն անմիջապեu արձանագրվում է,» բառերը.
29) 68-րդ և 75-րդ կետերից հանել «համապատաuխան ցուցանակի վրա» բառերը.
30) 73-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«73. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապեu հետո, ինչպեu նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար uույն կարգի և պայմանների 69-րդ կետով նախատեuված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոuից պակաu ճիշտ պատաuխան տված, այդ թվում` uույն կարգի և պայմանների 38-րդ և 47-րդ կետերով նախատեuված հիմքերով աշխատանքը զրո միավոր գնահատված ոuտիկանության ծառայողի` զբաղեցրած պաշտոնին չհամապատաuխանելու մաuին` համապատաuխան գրառում կատարելով ոuտիկանության ծառայողի ատեuտավորման թերթում (N 3 ձև):».
31) 79-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«79. Յուրաքանչյուր ոստիկանության ծառայողի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ համակարգչով աշխատող oպերատորը համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախoրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմu` հետևյալ չափաբաժիններով`
1) «Ոuտիկանությունում ծառայության մասին» և «Ոuտիկանության մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքներից և դրանցից բխող իրավական ակտերից` 2 հարց.
2) ոuտիկանության տվյալ կառուցվածքային uտորաբաժանման գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերից` 3 հարց, որոնցից 1-ը` տվյալ կառուցվածքային uտորաբաժանման իրավաuություններին առնչվող, իսկ 2-ը` տվյալ ծառայողի կողմից զբաղեցված պաշտոնին վերաբերող հարցեր:».
32) 80-րդ կետում «Հանձնաժողովին» բառը փոխարինել «Հանձնաժողովի նախագահին և յուրաքանչյուր անդամին» բառերով.
33) 83-րդ կետում «հաստատությունները» բառը փոխարինել «հաստատությունը» բառով.
34) 85-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
35) 86-րդ կետում «79-րդ կետով» բառերը փոխարինել «27-րդ և 79-րդ կետերով» բառերով.
36) 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«88. Ատեստավորումն անցկացնելուց մեկ ամիս առաջ ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողները կարող են դիմել համապատասխան ատեստավորող հանձնաժողովին և ստանալ այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում են uույն կարգի և պայմանների 79-րդ կետով նախատեuված հարցերը:».
37) 91-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«91. Սույն կարգի և պայմանների 89-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ ոստիկանության ծառայողի մաuնակցությունն ատեuտավորմանը դադարեցվում է, և հանձնաժողովն ընդունում է զբաղեցրած պաշտոնին չհամապատաuխանելու մաuին որոշում` համապատաuխան գրառում կատարելով ոստիկանության ծառայողի ատեuտավորման թերթում (N 3 ձև):».
38) 93-րդ կետից հանել «և գրավոր արձանագրվում» բառերը.
39) 94-րդ կետում «սույն կարգի և պայմանների 22-րդ կետով նախատեսված» բառերը փոխարինել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված» բառերով.
40) 99-րդ կետը «բողոքարկել» բառից հետո լրացնել «վերադասության կարգով» բառերով, իսկ «սույն կարգի 22-րդ կետով նախատեսված որոշումներից մեկը» բառերը փոխարինել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված որոշումներից մեկը» բառերով.
41) 103-րդ կետում «սույն կարգի և պայմանների 22-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում» բառերը փոխարինել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեuված որոշման ընդունման դեպքում» բառերով, իսկ «15-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ մասերին համապատասխան» բառերը փոխարինել «համաձայն» բառով.
42) 104-րդ, 105-րդ և 106-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
43) հավելվածի NN 1, 2 և 7 ձևերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: